Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Գյադե՛ք՝ այս կողմ, գյադե՛ք՝ այն կողմ

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Գյադե՛ք՝ այս կողմ, գյադե՛ք՝ այն կողմ
19.09.2014 | 12:54

Կառավարության նիստում վարչապետը տրանսպորտի և կապի փոխնախարարին բառացի ասել է. «Ձեր կարծիքն այնքան էլ կարեւոր չէ»:
Եղբա՛յր, եթե փոխնախարարի կարծիքն այդքան էլ կարևոր չէ, ամեն ինչ որոշված է, կամ Դուք եք ամեն ինչ որոշում, ինչու՞ եք այդ մարդուն բերել հասցրել կառավարություն, շնորհել փոխնախարարի կարգավիճակ, տվել ծառայողական ավտոմեքենա, քարտուղարուհի, մի հինգ օգնական ու խորհրդական, ինչու՞ եք առհասարակ մեր հարկատուների հաշվին նրան ամեն ամիս աշխատավարձ տալիս, և վերջապես, եթե այդպես է, ու՞մ է պետք այսքան ուռճացված պետական ապարատը, եթե վերջին հաշվով գործում է «Գյադե՛ք՝ այս կողմ, գյադե՛ք` այն կողմ» բանաձևը:
Իսկապես զարմանում եմ. չե՞ք հոգնել այսքան ձևականություններից, այսքան կեղծ օրակարգերից, այսքան ինքնախաբեությունից Դուք չե՞ք հոգնել:
Ու գիտեք, իսկապես ցավալին այն չէ, որ այսօր Դուք եք ամեն ինչ որոշողը, Դուք էք «Գյադե՛ք՝ այս կողմ, գյադեք` այն կողմ» ասողը:
Այսօր Դուք եք ասում, վաղն ուրիշը կասի, ողբերգությունն այն է, որ Ձեր տեսակի այլընտրանքը չկա, բոլորդ նույնն եք` փողոցում, թե գրասենյակում կամ սև ապակիներից անդին:
Դուք իսկապես չե՞ք գիտակցում, որ Ձեր տարբերության բացակայությունը կասեցնում է մեր երկրի զարգացումը…
Կեցցե՛ նոր Հայաստանը:

Դիտվել է՝ 1814

Մեկնաբանություններ